ԵՐՐՈՐԴ ՈՏՆԱԿԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅԱՆ ՄԱՍԻՆ

##article.authors##

  • ԱՎԱԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

ոտնակային եռանկյուն, նմանություն

Վերացական

Նախորդ հոդվածում ապացուցվել է, որ կամայական ուռուցիկ քառանկյան ներքին տիրույթի ցանկացած կետի նկատմամբ չորրորդ ոտնակային քառանկյունը նման է սկզբնականին։ Սույն աշխատանքում քննարկվում է հետևյալ խնդիրը՝ գոյություն ունի՞ արդյոք կամայական ուռուցիկ քառանկյան ներքին տիրույթի կետ, որի նկատմամբ երրորդ ոտնակային քառանկյունը նման է սկզբնականին։ Պատասխանը դրական է։ Ապացուցված է, որ կամայական ABCD ուռուցիկ քառանկյան ներքին տիրույթում գոյություն ունի O կետ, որի նկատմամբ երրորդ ոտնակային քառանկյունը նման է ABCD-ին։ Հոդվածի երկրորդ մասում այդ արդյունքը կիրառված է կիսականոնավոր սեղանների դասի դեպքում։ Նախ ապացուցված է, որ կիսականոնավոր սեղանների անկյունագծերի միջնակետերի նկատմամբ առաջին, երկրորդ, երրորդ ոտնակային քառանկյունները նման են սկզբնականին։ Դրանից հետո ապացուցվել է, որ ABCD կիսականոնավոր սեղանի հիմքի միջնուղղահայացի վրա գոյություն ունի O կետ, որի նկատմամբ երկրորդ ոտնակային քառանկյունը քառակուսի է։

Հղումներ

Կոստանյան Ա., Ոտնակային քառանկյունների մասին, «Մաթեմատիկան դպրոցում», թիվ N4,(117), էջ 92-96, 2024:

Кокстер Г.С.М., Грейтцер С.Л., Новые встречи с геометрией, Москва, “Наука“, 1978г. 224 стр.

Հարությունյան Ս., Երկրաչափություն, մաս առաջին, Երևան, «Աստղիկ» գրատուն, 2010թ., 484 էջ:

##submission.downloads##

Հրապարակված

2025-07-21