ՈՏՆԱԿԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմնաբառեր-:
ուռուցիկ քառանկյուն, ոտնակային քառանկյուն, նմանություն, ոտնակային եռանկյունՎերացական
: Անցած դարի երկրորդ կեսին ներմուծվեց եռանկյան ներքին տիրույթի կամայական ներքին կետի նկատմամբ այդ եռանկյան ոտնակային եռանկյան հասկացությունը։ Ապացուցվել է, որ այդ նույն կետի նկատմամբ երրորդ ոտնակային եռանկյունը նման է սկզբնականին։ Այլ տեղեկություններ ոտնակային եռանկյան մասին չե եղել։ Աշխատանքում մանրամասնորեն ուսումնասիրվում է ոտնակային եռանկյունների երկրաչափությունը, ստացվել են մի շարք հետաքրքիր արդյունքներ։ Հետազոտության հաջորդ փուլում այդ հասկացությունը տարածվել է ուռուցիկ քառանկյունների ընտանիքի վրա։ Ներկայացված հոդվածում ապացուցվել է եռանկյունների դեպքի հանգունակը՝ ուռուցիկ քառանկյան ցանկացած ներքին կետի նկատմամբ չորրորդ ոտնակային քառանկյունը նման է սկզբնականին։ Ապացուցված է նաև, որ եթե ուռուցիկ քառանկյան հարևան անկյունների մեծությունների գումարը 180° է, ապա այդ քառանկյան
անկյունագծերի հատման կետի նկատմամբ երկրորդ ոտնակային քառանկյունը նման է սկզբնականին։ Ստացված արդյունքները լրացնում են քառանկյունների երկրաչափությունը և կլինեն հետաքրքիր հանրակրթական դպրոցների այն աշակերտների համար, որոնք հետաքրքրվում են երկրաչափությամբ, ինչպես նաև ուսուցիչների և մաթեմատիկայի այլ մասնագետների համար։
Հղումներ
Կոստանյան Ա., Ոտնակային եռանկյան երկրաչափության մասին, «Մաթեմատիկան դպրոցում», 2011, թիվ 1(76)։
Կոստանյան Ա., Եռանկյան որոշ նշանավոր կետերի առաջին և երկրորդ ոտնակային եռանկյունների նմանությամ մասին, «Մաթեմատիկան դպրոցում», 2012, թիվ 2(83):
Кокстер Г.С.М., Грейтцер С.Л., Новые встречи с геометрией, Москва, “Наука“, 1978г. 224 стр.
Հարությունյան Ս., Երկրաչափություն, մաս 1, Երևան, «Աստղիկ» գրատուն, 2010,
էջ:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.