ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

##article.authors##

  • Ֆլորա Կարապետյան ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

Մաթեմատիկական կրթություն, հետաքրքրություն, մաթեմատիկական միջոցառում

Վերացական

Աշխատանքում դիտարկվում է մաթեմատիկական միջոցառումները որպես ուսումնական գործընթացի նկատմամբ սովորողների ներգրավվածության մեծացման և հետաքրքրությունների ակտիվացման գործոն ծառայելու խնդիրը։ Խնդրի ակտուալությունը կապված է ՀՀ հանրակրթական դպրոցի հիմնականում հումանիտար հոսքերում մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունների նվազման կամ բացակայության հարցի հետ։ Որպես արտադասարանական միջոցառում է ընտրված  թվի մասին խաղ վիկտորինան։ Չերեպանովի մեթոդիկայով ստուգվում է սովորողների հետաքրքրության ցուցանիշը նախքան այդ խաղ-վիկտորինայի անցկացումը և ապա՝ նաև անցկացումից հոտո։ Հարցման արդյունքներից պարզվում է, որ մաթեմատիկայի նկատմամբ սովորողների հետաքրքրության ցուցանիշը հետաքրքրականից բարձրացել է և դարձել շատ հետաքրքրական։ Ուսումնասիրվել և ներկայացվում է նաև այդ ուղղությամբ մաթեմատիկայի ուսուցիչների փորձը, որի արդյունքները ևս հաստատում են մաթեմատիկական միջոցառումների դրական ազդեցությունը ինչպես ուսումնական գործընթացում սովորողների ներգրավվածության մեծացման, այնպես էլ այդ գործընթացի նկատմամբ հետաքրքրությունների ակտիվացման հարցում։ Աշխատանքում ներկայացվում է նաև մաթեմատիկական միջոցառումների նկատմամբ աշակերտական միջավայրի հետաքրքրությունը, ինչի նկատմամբ դրականորեն է արտահատվում հարցվող աշակերտների կեսից զգալիորեն ավելին։ Ուսումնասիրությունը հիմնականում կատարվել է ավագ դպրոցի շրջանակներում։

Հղումներ

Черепанов В.С. (1980). Экспертные методы в педагогических исследованиях. М.: Педагогика, 1980. 150 с.

https://www.arlis.am/ (2021). Հանրակրթության Պետական Չափորոշիչ և առարկայական չափորոշիչ և ծրագիր, Հավելված N 2, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման, 09.02.2021 հավաստված է էլեկտրոնային ստորագրությամբ։

##submission.downloads##

Հրապարակված

2024-05-31