ԳԻՏԵՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԻՄԱՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Հիմնաբառեր-:
Մաթեմատիկայի ուսուցման գործընթաց, իմացության մակարդակներ, գիտենալ, ճանաչել, հասկանալ, ըմբռնելՎերացական
Աշխատանքում դիտարկվում է հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գիտենալու և հասկանալու ճանաչողական գործընթացների փոխհարաբերության հարցը։ Որպես ելակետ ընդունվում է ամերիկյան մանկավարժ Բ․ Բլումի և նրա աշակերտների կողմից անցյալ դարի կեսերին իմացության մակարդակների վերաբերյալ տաքսոնոմիան։ Ցույց է տրվում մաթեմատիկայի առանձնահատուկ բնույթը նշված հասկացությունների տարանջատման անհրաժեշտության տեսանկյունից։ Հանգամանորեն կանգ է առնվում հարցի լուծման մեջ դպրոցական դասագրքի դերի վրա։ Առանձնացվում է միջին դպրոցի հանրահաշվի գործող դասագրքերից մեկը [4], որում և բացորոշ կերպով ի ցույց են տրվում գիտենալու և հասկանալու հասկացությունները և տարանջավում են համապատասխան վարժությունները։ Բերվում են նաև գիտենալուն և հասկանալուն ուղղված ուսուցչական և աշակերտական մոտեցումների վերաբերյալ կատարված հարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ գիտենալն ու հասկանալը մաթեմատիկայի ուսուցման ոլորտում դեռևս չեն տարբերակվում։ Ցույց է տրվում, որ հասկանալուն միտված գործողությունները մաթեմատիկական նյութի ուսումնասիրության գործում հնարավորություն են տալիս սովորողների շատ դեպքերում ցուցաբերել ինքնուրույն և ստեղծագործական մոտեցում բանաձևերը արտածելիս։
Հղումներ
Bloom, B.S. and Krathwohl D.R. (1956). Taxonomy of Educational Objectives: The Classification of Educational Goals, by a committee of college and university examiners. Handbook I, the Cognitive Domain. New York. 1956.
Большая психологическая энциклопедия, https:/psychology.academic.ru.
Глоссарий. Психологический словарь, https://www.psychologies.ru/glossary/.
Միքայելյան Հ․Ս․ (2019). Մաթեմատիկական կրթության լեզուն և խոսքը, Էդիտ Պրինտ, Երևան, 2019։
Միքայելյան Հ․ Ս․ (2023). Հանրահաշիվ 7, Էդիտ Պրինտ, Երևան, 2023։
Կարգ: Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման . ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշում:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.