ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՍՏՈԽԱՍՏԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

##article.authors##

  • Անժելա Մինասյան ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

Մաթեմատիկայի ուսուցման գործընթաց, ստոխաստիկա, բովանդակություն, առանձնահատկություններ, հետաքրքրություն, արդյունավետություն, հավանականային մտածողություն, գեղագիտական գրավչություն

Վերացական

Աշխատանքը նվիրված է դպրոցական մաթեմատիկայի դասընթացում ընդգրկված ստոխաստիկական նյութի բովանդակության առանձնահատկություններին։ Այդ առանձնահատկություններից առաջին հերթին դիտարկվում են հավանականությունների տեսությանը և մաթեմատիկական վիճակագրությանը նվիրված նյութերի բացառիկ ու եզակի հնարավորությունները սովորողների հավանականային մտածողության ձևավորման ու զարգացման գործում: Դիտարկվող հաջորդ առանձնահատկությունը ստոխաստիկայի կիրառական միջավայրն է. դրա ընդարձակությունը, ինչը հիմք է ստեղծում նաև հանրակրթության շրջանակներում միջառարկայական լայն կապեր հաստատել ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար առարկաների հետ։ Հավանականությունների տեսության ու մաթեմատիկական վիճակագրության բովանդակության կարևոր տարր են հանդիսանում փորձարարական հետազոտությունները, ինչը նույնպես դիտվում է որպես կարևոր առանձնահատկություն, վիճակագրական մտահանգումների հաստատման կարևոր՝ դասական մաթեմատիկայում ընդունված ճանապարհից տարբեր, ճանապարհ։ Ստոխաստիկայի կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ նյութի գեղագիտական յուրօրինակ գրավչությունն է, գիտական գեղեցիկի հայտանիշների հետ դրանց կապը, հավանականային երևույթների անսպասելիությունը, մաթեմատիկական բանաձևերի սակավությունը և այլն։

Ցույց է տրվում, որ ստոխաստիկական նյութի առանձնահատկություններից յուրաքանչյուրի համար առկա է յուրովի մոտեցում․ դրանց նկատմամբ սովորողների հետաքրքրությունների ակտիվացման, ուսուցման արդյունավետության բարձրացման և կրթական այլ խնդիրների արդյունավետ լուծման հարցերում։

Հղումներ

Մինասյան Ա.Ի. (2020), Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերի դասավանդման առանձնահատկությունները հանրակրթական դպրոցում, Թեկնածուական ատենախոսություն, Երևան, 191 էջ:

Միքայելյան Հ.Ս. (2015), Գեղեցիկը, մաթեմատիկան և կրթությունը, մաս II, Գեղեցիկը և մաթեմատիկայի կրթական ներուժը, Եր., Էդիտ Պրինտ, 2015 թ., 440 էջ:

Бунимович Е.А. (2002), Вероятностно-статистическая линия в базовом школьном курсе математики/ Математика в школе, 2002. №4. С. 52- 58.

Вентцель Е.С. (1969). Теория вероятностей. Изд. 4-е, стереотипное. М.: Наука, 1969. 577 с.

Гнеденко Б.В. (1999) Статистическое мышление и школьное математическое образование// Математика в школе. 1999. №6. С. 2-6.

Гольдфаин И.И. (2009). Статистические законы и понятия в современной школьной программе. // Математика в школе. 2009. № 7. С. 59-64.

Дворяткина С.Н. (2010). Вероятностное мышление и его роль в учебной деятельности студентов //Вестник Российского университета дружбы народов. 2010. №3. С. 16-21.

Селютин В.Д. (2002). Научные основы методической готовности учителя к обучению школьников стохастике. Монография. Орёл: ОГУ, 2002. 200 с.

Теплов Б.М. (1985). Избранные труды. Т. 1. М.: Педагогика, 1985. 328 с.

Фирсов В.В. (1974). Некоторые проблемы обучения теории вероятностей как прикладной дисциплине: дис. … канд. пед. наук. M., 1974. 161с.

Фройденталь Г. (1983). Математика как педагогическая задача: книга для учителя/ Под общ. ред. П. Я. Виленкина. М.: Просвещение, 1983. Ч.2. 192 с.

Щербатых С.В. (2013). Актуализация проблемы формирования стохастического мышления у старшеклассников//Вестник Брянского государственного университета. Брянск: РИО БГУ, 2013. №1. С. 148-150.

Bеn-Zvi D. & Gаrfiеld J. (2011). Thе Mеаning оf Stаtisticаl Thinking аnd Lеаrning [in Kоrеаn]. Sеоul, Kоrеа: Kyung Mооn Publishеrs. (Trаnslаtiоn оf thе bооk Thе Chаllеngе оf Dеvеlоping Stаtisticаl Litеrаcy, Rеаsоning, аnd Thinking tо Kоrеаn). 2011. 494 p.

Biеhlеr R.& Mеlеtiоu-Mаvrоthеris M. (2007). Dеvеlоping Stоchаstic Thinking – А Wоrking Grоup Rеpоrt оf CЕRMЕ-5. 2007. pp. 686-692.

Аgаzzi Е. (1988). Prоbаbility in thе Sciеncеs. Dоrdrеcht. 1988. P. VII.

##submission.downloads##

Հրապարակված

2024-05-31