ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ ԵԶՐՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Հիմնաբառեր-:
Մեթոդ, մաթեմատիկական մեթոդ, մաթեմատիկական կրթության բովանդակություն, ուսուցման գործընթաց, մաթեմատիկական գիտելիք, մաթեմատիկական մտածողությունՎերացական
Հոդվածում քննարկել ենք մեթոդ, մաթեմատիկական մեթոդ հասկացությունների սահմանումների հետ կապված խնդիրները: Մասնավորապես ուսումնասիրել ենք և առանձնացրել որոշ սահմանումներ և մեկնաբանություններ՝ բացահայտելով այն խնդիրը, որ հաճախ մեթոդ, մեթոդիկա տեխնոլոգիա, եղանակ հասկացությունները օգտագործվում են որպես հոմանիշներ: Նկատել ենք, որ շատերն են խոսում մաթեմատիկական մեոթոդի և դրա կարևորության մասին, սակայան դեռ տրված չէ մաթեմատիկական մեթոդի սահմանումը: Հստակեցրել և ձևակերպել ենք մաթեմատիկական մեթոդ եզրույթի հիմնահարցերը: Սահմանել ենք մաթեմատիկական մեթոդ հասկացությունը, բերել ենք կոնկրետ օրինակներ մաթեմատիկական մեթոդի և հնարների տարբերությունը ցույց տալու նպատակով: Ինչպես նաև ցույց ենք տվել մաթեմատիկական մեթոդի դերն ու նշանակությունը մաթեմատիկայի դպրոցական դասընթացում: Անդրադարձել ենք մաթեմատիկայի դպրոցական դասընթացում սովորողների մոտ հետաքրքրության պակասին, առաջացած դժվարություններին և այլ կարևոր հարցերին: Մասնավորապես, առաջին պլան մղելով մաթեմատիկական գիտելիքները՝ անուշադրության են մատնվում մաթմատիկական մեթոդների և մաթեմատիկական մտածողության ձևավորման և զարգացման խնդիրները: Արդյունքում սովորողների հետաքրքրությունը մաթեմատիկական առարկաների նկատմամբ նվազում և մարում է: Կարևորելով խնդիրների լուծման մեթոդական վերլուծության հարցը նկատել ենք, որ այդ հարցերը նաև ձևակերպված են Ջ.Պոյայի կողմից: Այսպիսով՝ կարևոր է մեթոդը մաթեմատիկական կրթության բովանդակության բաղադրիչ դարձնելու, վերջիններիս ճիշտ և նպատակաուղղված ընտրության հարցերը:
Հղումներ
Այվազյան Է.Ի. (2013), Ապացուցումների ուսուցման չափորոշչային արդյունքների կանխատեսման մեթոդաբանական հիմունքները, ԺԳ.00.01-մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Սեղմագիր, Երևան 2013:
Դեկարտ Ռ. (1968), Քննախոսություն մեթոդի մասին, Հայկական ՍՍՀ գիտություններին հրատարակչություն/ Երեվան 1968:
Հանրահաշիվ, 8-րդ դասարանի դասագիրք (2012) / թարգմանիչ և խմբագիր՝ Ռուբեն Ավետիսյան-Եր.: Անտարես, 2012-280 էջ:
Մկրտչյան Մ.Ա. (2022) - «Դատողություններ մաթեմատիկական կրթության հիմնահարցերի վերաբերյալ» /Մ.Ա.Մկրտչյան.-Եր.:Հեղ.հրատ., 2022.-144 էջ:
Միքայելյան Գ.Մ., Սարգսյան Ա.Մ., Բադալյան Ռ.Գ. (2016), Օլիմպիադական սեմինար պարապմունքներ/ Երևան:ՆՏ Հոլդինգ, 2016.-277էջ:
Սարգսյան Ռ. (2012), ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻՑ:Ընդհանուր մեթոդիկա:Ուսումնաօժանդակ ձեռնարկ/ Եր.,Զանգակ,2012.-184 էջ:
Փիլիսոփայական բառարան (1975), «Հայաստան» հրատարակչություն. Երևան-1975:
Пойа Д. (1970), Математическое открытие// Решение задач:основные понятия, изучение и преподавание//Москва., 1970г. – 452с.
Кант И. (1980). Трактаты и письма // Наука, Москва., 1980,С.435.
Степанова, Л. А. Пасечник В.В. (2018). Генезис понятия «метода» в педагогической науке / Педагогика № 10, 2018 г., cтр. 39-47.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.