ԱՆՁՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

##article.authors##

  • Աստղիկ Գաբոյան ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

Արժեք, թերմինալ արժեք, գործիքային արժեք, արժեքային կողմնորոշում, մաթեմատիկայի ուսուցման գործընթաց, Ռոկիչի մեթոդ

Վերացական

Անձնային արժեքային կողմնորոշումը մարդու վարքը, գործունեությունը պայմանավորող կարևորագույն գործոն է։ Աշխատանքում դիտարկվում է սովորողների անձնական արժեքային կողմնորոշումների ձևավորման խնդիրը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Հետազոտության նպատակներից մեկն էր ուսումնասիրել և համեմատել տարբեր տարիք ունեցող աշակերտների արժեքային կողմնորշումները։ Մյուս նպատակը արժեքային կողմնորոշումների կախվածության բացահայտումն է՝ ըստ սովորողների մաթեմատիկայից ունեցած առաջադիմության։ Գոյություն ունեն տարբեր չափորոշիչներ, չափանիշներ և մոտեցումներ բազային արժեքները որոշելու և, ըստ այդ արժեքների, մարդու անձնային արժեքային կողմնորոշումները բնութագրելու համար։ Աշխատանքում կիրառվել է Մ․ Ռոկիչի մեթոդը։ Դիտարկվել են ինչպես թերմինալ, այնպես էլ գործիքային բազային արժեքներ: Դրանք մոդիֆիկացված են և որոշ չափով տարբերվում են Մ․ Ռոկիչի առաջադրածներիվ։ Դա պայմանավորված է և տարիքային առանձնահատկություններով, և հայկական միջավային ինքնատիպությամբ։ Ուսումնասիրությունները իրականացվել են Կոտայքի մարզի Ակունքի հիմնական դպրոցում։ Առաջին նպատակի համար ընտրվել են 7-րդ և 10-րդ դասարանների, իսկ երկրորդ նպատակի համար՝ 8-րդ և 9-րդ դասարաններ աշակերտները։ Աշխատանքում ցույց է տրվում, որ սովորողների արժեքային կողմնորոշումների վրա էապես ազդում են ինչպես տարիքային գործոնը, այնպես էլ նրանց մաթեմատիկայից ունեցած առաջադիմությունը։

Հղումներ

Միքայելյան, Հ.Ս. (2018). Մաթեմատիկական կրթության արժեբանական հիմունքներ,

մաս 1, «Էդիտ Պրինտ», Երևան 2018։

##submission.downloads##

Հրապարակված

2022-11-03