ՌԱՑԻՈՆԱԼ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմնաբառեր-:
ռացիոնալ կոտորակներ, հանրահաշվի լեզու, բազմանդամներ, մաթեմատիկական մոդելավորում, կիրառական խնդիրներ, հավասարություն, նույնությունՎերացական
Հոդվածում դիտարկվում են միջին դպրոցի հանրահաշվի դասընթացում ռացիոնալ կոտորակների ուսուցման բովանդակային մի քանի կարևոր առանձնահատկություններ։ Նախ ցույց է տրվում ռացիոնալ կոտորակի գաղափարի ընդգրկուն դերը ըստ միջին դպրոցի դասարանների։ Յոթերորդ դասարանում ռացիոնալ կոտորակի գաղափարը որպես հանրահաշվական արտահայտություն հանդես է գալիս որպես հանրահաշվական լեզվի հիմնական կազմավորիչ, իր մեջ ներառելով շատ փոփոխականներով բազմանդամների տեսությունը։ Ութերորդ դասարանում իրավիճակը պարզեցվում է ռացիոնալ կոտորակի հասկացության ներմուծմամբ, իսկ իններորդ դասարանում մոտեցումը կոնկրետացվում է մեկ փոփոխականով բազմանդամների համար։ Որպես հաջորդ կարևոր առանձնահատկություն դիտարկվում է ռացիոնակ կոտորակների դերը հավասարության և նույնության ըմբռնումների նույնականացման հարցում։ Քննարկվում է նաև ռացիոնալ կոտորակների դերը կիրառական միջավայրում առաջացած խնդիրների մոդելավորման և լուծման մեջ։ Որպես կիրառական միջավայրի իրադրություններ դիտարկվում են ուղղագիծ և շրջանաձև հավասարաչափ շարժման, ջրավազանը լցվել-դատարկվելու, համատեղ աշխատանքի, խառնուրդների և համաձուլվածքների, վերաբերյալ զանազան իրավիճակներ, ներկայացվում է դրանց վերաբերյալ խնդիրների կազմման մեխանիզմը։
Հղումներ
Միքայելյան Հ. Ս., Հանրահաշիվ 7, Էդիթ Պրինտ, 2006:
Միքայելյան Հ. Ս., Հանրահաշիվ 9, Արեգ, 2025:
Միքայելյան Հ. Ս., Հանրահաշիվ 8, Էդիթ Պրինտ, 2007:
Միքայելյան Հ. Ս., Հանրահաշիվ 8, Էդիթ Պրինտ, 2024:
Մկրտչյան Ա. Տ., Միքայելյան Հ. Ս., Հավասարությունը միջին դպրոցի հանրահաշվի դասընթացում, «Մաթեմատիկան դպրոցում», թիվ 5 (118), 2025:
Միքայելյան Հ. Ս., Հանրահաշիվ 7, Էդիթ Պրինտ, 2023:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 HAMLET MIKAЕLYAN; ARAKSYA MKRTCHYAN, SUZANNA HAKOBYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.