ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ

##article.authors##

  • ՀԱՄԼԵՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀՊՄՀ
  • ԱՐԱՔՍՅԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

Միջին դպրոց, հանրահաշվի դասընթաց, հանրահաշվական կոտորակ, հավասարություն, նույնություն, նույնականացում

Վերացական

Աշխատանքում դիտարկվում է ռացիոնալ կոտորակների նույնականացման խնդիրը հանրակրթական միջին դպրոցի հանրահաշվի դասընթացի շրջանակներում։ Նախ ցույց է տրվում հավասարության գաղափարի կարևորությունը հանրահաշվական արտահայտությունների դաշտում՝ որպես այդ օբյեկտների հատկությունների բացահայտման հիմնական ուղիներից մեկը։ Հաջորդիվ որպես նման ուղի է ներկայացվում նաև նույնականացման երկրորդ ճանապաչհը՝ հանրահաշվական արտահայտությունների նույնությունը։ Վերջում ցույց է տրվում, որ նույնականացման այդ երկու եղանակները հանգեցնում են նույն արդյունքին։ Միջին դպրոցի հանրահաշվի դասագրքերում այս փաստի վրա սովորաբար ուշադրություն չի դարձվում, և սովորողը այդպես էլ չի հասկանում հավասարության և նույնության տարբերությունը։ Ընդ որում, հիմնական արդյունքի այստեղ բերված ապացուցումը շատ պարզ է և վերցված է հեղինակներից մեկի միջին դպրոցի համար գրված դասագրքից։ Հարկ ենք համարում նշել նաև հանրահաշվի ոչ միայն կիրառական, տեխնիկական –վարժանքային նշանակության, այլև մշակույթային, իմաստասիրական, արժեբանական ներուժի արծարծման խնդիրը, ինչին միտված են ինչպես սույն աշխատանքը՝ մասամբ, այնպես էլ հիշատակված դասագիրքը։

Հղումներ

Э. Мендельсон Введение в математическую логику. М.: Книга по Требованию, 2013.

Հ․Ս․ Միքայելյան, Հանրահաշիվ 7, Էդիթ Պրինտ, 2006:

Հ․Ս․ Միքայելյան, Հանրահաշիվ 8, Էդիթ Պրինտ, 2024:

Հ․Ս․ Միքայելյան, Հանրահաշիվ 9, Արեգ, 2025:

##submission.downloads##

Հրապարակված

2025-07-21