ԶԶՎԱՆՔԸ ՈՐՊԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ ԵՎ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

##article.authors##

  • Համլետ Միքայելյան ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

Մաթեմատիկայի ուսուցման գործընթաց, հույզեր, զզվանք, տհաճություն, հակակրանք, մտքեր, գործողություններ

Վերացական

։  Զզվանքը (և նրա թույլ ձևերը՝ տհաճությունը, հակակրանքի զգացումը) աշակերտական միջավայրում ամենահաճախ դրսևորվող հուզական ապրումներից է։ Զզվանքի պատճառ կարող են դառնալ ինչպես հույզերը, այնպես էլ մտքերը և գործողությունները։ Զզվանքի պատճառները հանգամանորեն ուսումնասիրել է Ք․ Իզարդը, ով առաջադրել է զզվանքի պատճառ հանդիսացող հիմնական հույզերը, մտքերը և գործողությունները, փորձնական ճանապարհով ցույց է տվել առաջադրված այդ պատճառներից յուրաքանյուրի կշիռը զզվանքի յուրաքանչյուր տեսակում։ Սույն աշխատանքում դիտարկվում են զզվանքի՝ Ք․ Իզարդի առաջադրած  պատճառները մաթեմատիկայի ուսուցման գործընթացում։ Ի տարբերություն Իզարդի, այստեղ հնարավորություն է ստեղծված հետևելու զզվանքի դրսևորումների կախվածությանը աշակերտական առաջադիմություններից։ Ինչպես հույզերի, այնպես էլ մտքերի և գործողությունների պարագայում զզվանքի դրսևորումները հիմնականում կախում ունեն ուսումնական առաջադիմություններից և դրանց ինտենսիվությունը մեծ մասամբ ուղիղ համեմատական են ուսումնական առաջադիմությանը։ Դա բացատրվում է նրանով, որ բարձր առաջադիմությամբ սովորողների մեծ մասը իրենց զգում է որպես ուսումնական գործընթացի սուբյեկտ և զզվանք առաջացնող ուսումնական անհաջողությունները դիտում է որպես անձնական անհաջողություն։ Ուսումնական հաջողությունների հետ զզվանքի ինտենսիվության կախվածության բնույթը պայմանավորված է նաև ուսումնական գործընթացի մասնակիցներից։ Աշակերտ-աշակերտ երկկողմ հարաբերություններում այդ կախվածությունը հիմնականում ուղիղ համեմատական է, իսկ աշակերտ-ուսուցիչ երկկողմ հարաբերություններում՝  հակադարձ համեմատական։

Հղումներ

APA Dictionary of Psychology 2nd Ed [2015].pdf, https://www.docdroid.net/Nj6xnu3/apa-dictionary-of-psychology-2nd-ed-2015-pdf#page=338․

Большой толковый словарь русских существительных, https://gramota.ru/meta/otvrashchenie

Толковый словарь Даля онлайн, Даль https://slovardalja.net/word.php?wordid=22726

Керол Э. Изард (1999). Психология эмоций, С.-П., 1999.

Микаелян Г. С. (1999). Эстетические основы математического образования, Монография/Г. С. Микаелян, Под общ. ред. Е. А. Лодатко, Ереван-Черкассы, 2019 г.

Микаелян Г.С. (2022). Ценностно-ориентированное обучение математике в условиях цифровизации как фактор психологической безопасности обучающихся, VI международная конференции Информатизация образования и методика электронного обучения: цифровые технологии в образовании. Красноярск, 20 – 23 сентября 2022 г.

Clark, Timothy R. (March 2020). The 4 Stages of Psychological Security: Determining the Path to Integration and Innovation. Berrett-Kohler. ISBN 9781523087686.Bloom, B. S. (Ed.), Englehart, M.D Furst, E.j., Hill, W. H. and Krathwohl, D. R. A Taxonomy of Educational Objectives: Handbook I, the Cognitive Domain. New York. 1956.

##submission.downloads##

Հրապարակված

2024-05-31