ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ
Հիմնաբառեր-:
Մաթեմատիկական կրթություն, տրամաբանության տարրեր, լեզվամտածողության զարգացում, արժեքների ձևավորումՎերացական
Աշխատանքում դիտարկվում է հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի դասընթացում տրամաբանության տարրերի ներառման հինախնդիրը։ Ներկայացվում են տրամաբանության առաջացման և ուսուցման պատմությունը․ դպրոցական ծրագրերում և մաթեմատիկայի դասընթացում տրամաբանության տարրերի ներառման խնդիրը մինչանկախացման և անկախացման շրջանի ՀՀ կրթական համակարգերում։ Ցույց է տրվում տրամաբանության տարրերի ուսումնական նշանակությունը մաթեմատիկայի ներառարկայական կապերի ապահովման, սովորողների լեզվատրամաբանական մտածողության զարգացման, թեմաների հիմնավոր յուրացման և սերտողական ուսուցման բացառման տեսանկյուններից։ Ներկայացվում է նաև տրամաբանության տարրերի ուսուցման դաստիարակչական ներուժը, նշանակությունը ճշմարտական, բարոյական, գեղագիտական, ազգային, համամարդկային և այլ արժեքների ձևավորման ուղղությամբ և մաթեմատիկայի դպրոցական դասընթացում տրամաբանության տարրերի ուսուցման հայրենական հարուստ փորձը։ Դիտարկվում է նաև հանրակրթության նոր չափորոշիչների ընձեռած հնարավորությունները հիմնախնդրի լուծման ուղղությամբ, վեր է հանվում իրականացված չափորոշիչային փոփոխությունների ազդեցությունը սովորողների տրամաբանական մտածողության զարգացման և ուսումնական գործընթացի վրա հնարավոր այլ նեգատիվ ազդեցությունների տեսանկյունից։ Այդ տեսակետից հատուկ քննարկվում է մաթեմատիկայի չափորոշիչում ապացուցման պահանջի ակնհայտ թուլացումը, դրա բացասական ազդեցությունը սովորողների տրամաբանական մտածողության և փաստարկման մշակույթի ձևավորման վրա։
Հղումներ
Ավետիսյան Ս.Հ. (1969). Մաթեմատիկական տրամաբանության հիմնական տարրեր, Եր., Լույս, 1969 թ., 302 էջ:
Գևորգյան Գ.Գ., Սահակյան Ա.Ա. (2010). Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր. դասագիրք հանրակրթ. դպր. 11-րդ դասարանի (բնագիտամաթեմատիկական հոսքի համար), Եր., Տիգրան Մեծ, 2010 թ., 208 էջ:
Գևորգյան Հ.Ա., Բաղդասարյան Վ.Խ. (1994). Տրամաբանություն, Եր., Լույս 1994 թ., 264 էջ:
Հանրակրթության պետական չափորոշիչ (2011). //ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 28-ի N1088-Ն որոշման հավելված//www.aniedu.am.
Հանրակրթության պետական չափորոշիչ (2021). https://lib.armedu.am/article/131
Հանրակրթական առարկայական չափորոշիչ (2023). Հանրակրթական ուսումնական հաստատություններում «մաթեմատիկա» առարկայի 1-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչ, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=176064
Հարութիւնեանց Ի. (2000). Համառոտ տրամաբանություն//Մաթեմատիկան դպրոցում, N1(10), Եր., 2000 թ., 27-32 էջեր:
Միքայելյան Հ.Ս. (2011). Բարոյական արժեքները և մաթեմատիկայի կրթական ներուժը, Եր., Էդիթ պրինտ, 2011 թ.:
Միքայելյան Հ.Ս. (2015). Գեղեցիկը, մաթեմատիկան և կրթությունը, մաս 2, Գեղեցիկը և մաթեմատիկայի կրթական ներուժը, Երևան 2015։
Միքայելյան Հ.Ս. (1999). Հանրահաշիվ 6. դասագիրք հանրակրթ. դպր. 6-րդ դասարանի, Եր., Հայ Էդիթ, 1999 թ., 288 էջ:
Միքայելյան Հ.Ս. (1999). Հանրահաշիվ 7. դասագիրք հանրակրթ. դպր. 7-րդ դասարանի, Եր., Հայ Էդիթ, 1999 թ., 288 էջ:
Միքայելյան Հ.Ս. (1999). Հանրահաշիվ 8. դասագիրք հանրակրթ. դպր. 8-րդ դասարանի, Եր., Հայ Էդիթ, 1999 թ., 304 էջ:
Միքայելյան Հ.Ս. (2007). Հանրահաշիվ 8. դասագիրք հանրակրթ. դպր. 8-րդ դասարանի, Եր., Էդիտ Պրինտ, 2007 թ., 305 էջ:
Միքայելյան Հ.Ս. (2003). Հանրահաշվի ուսուցման հիմնահարցերը, Եր., Էդիթ Պրինտ, 2003 թ.:
Մկրտչյան Ա.Տ․ (2016). Տրամաբանության տարրերի ուսուցման մեթոդիկայի հարցեր// Ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժական բուհերի մաթեմատիկական մասնագիտությամբ ուսանողների և մաթեմատիկայի ուսուցիչների համար, 2016թ.:
Նիկոլսկի Ս.Մ. (2011). Պոտապով և ուրիշներ, Հանրահաշիվ. դասագիրք հանրակրթ. դպր. 7-րդ դասարանի, (թարգմանիչ և խմբագիր՝ Ռ. Ավետիսյան), Եր., Անտարես, 2011թ., 208 էջ:
Նիկոլսկի Ս.Մ., Պոտապով Մ.Կ. (2012). և ուրիշներ, Հանրահաշիվ. դասագիրք հանրակրթ. դպր. 8-րդ դասարանի, (թարգմանիչ և խմբագիր՝ Ռ. Ավետիսյան), Եր., Անտարես, 2012թ., 280 էջ:
Виноградов С.Н., Кузьмин А.Ф. (1954). Логика, Учебник для средней школы, Изд. 8, Москва, Учпедгиз, 1954 г., 176 с.
Маковельский А.О. (2008). История логики, Москва, Директ-Медиа, 2008 г., 136 с.
Рыжик В.И. (2003). 30000 уроков математики: Книга для учителя, М., Просвещение, 2003 г.
Саранцев Г.И. (2002). Методика обучения математике в средней школе, Москва, Просвещение, 2002 г., 226 с.
Черкасов Р.С., Столяр А.А. (1985). Методика преподавания математики в средней школе, Москва, Просвещение, 1985 г., 336 с.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.