ՀԱՐՑԱԴՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ
Հիմնաբառեր-:
հարցադրումների մեթոդ, Բլումի տաքսոնոմիա, փակ և բաց հարցեր, մոտիվացիա, ներգրավվածություն, վերլուծական հմտություններՎերացական
Այս աշխատանքը նվիրված է մաթեմատիկայի դասի արդյունավետության բարձրացման և սովորողների վերլուծական հմտությունների զարգացման հարցերում հարցադրումների մեթոդի նշանակության ուսումնասիրությանը։ Այստեղ ցույց է տրվում, որ դասի արդյունավետության ապահովումը նշանակալի չափով պայմանավորված է հարցադրումներից, եթե դրանք ուղեկցվում են ողջ դասի ընթացքում; իսկ վերլուծական հմտությունների զարգացումը իրականանում է լավ մշակված բաց հարցերի շնորհիվ, որոնք համապատասխանում են Բլումի տաքսոնոմիայի աստիճանակարգին։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն ձևակերպել տվյալ դասի նպատակներն ու վերջնարդյունքները, տիրապետել հարցադրումներ կազմելու մշակույթին, և, որ ամենակարևորն է՝ նրանք սովորում են սովորեցնել հարցադրումներով։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս նաև լուծելու մաթեմատիկայի՝ մանավամդ դժվար թեմաների ուսուցման ընթացքում առաջացած մոտիվացիայի հետ կազմված խնդիրներ։ Հարցադրումների մեթոդը նպաստում է նաև սովորողների ներգրավվածության մեծացմանը, որը ակնհայտ երևում է հատկապես ապացուցման խնդիրներ ուսուցանելիս։ Այն կարելի է դարձնել մաթեմատիկայի դասի անբաժանելի մասնիկը։ Յուրաքանչյուր ընտրված նոր մեթոդ նույնպես կարելի է ուղեկցել հարցադրումներով։ Անընդհատ օգտագործելու պարագայում, ինքնըստինքյան, շատանում են բաց հարցադրումները, ազատ քննարկումները ստեղծում են բաց միջավայր, որում աշակերտները ազատ են իրենց մեկնաբանությունների և եզրահանգումների մեջ։
Հղումներ
Ա․ Արնաուդյան, Ի․ Օհանովա, Գ․ Հովհաննիսյան, Ա․ Զոհրաբյան, Ք․ Գրիգորյան, Մ․ Դավթյան (2004), համահեղինակներ՝ Էյմի Բորդո, Քրիստի Դանլափ, Գարի Վարելլա «Կրթակարգի մշակման և ինտեգրման մոտեցումներ», Ձեռնարկ ուսուցիչների համար, Երևան 2004թ․; 319 էջ։
Ա․ Արնաուդյան, Ի․ Օհանովա, Գ․ Հովհաննիսյան, Ա․ Զոհրաբյան, Ք․ Գրիգորյան, Մ․ Դավթյան (2005), համահեղինակներ՝ Էյմի Բորդո, Քրիստի Դանլափ, Գարի Վարելլա; «Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները», Ձեռնարկ ուսուցիչների համար, Երևան 2005թ․, 355 էջ։
Քերոն Գ․ Լուիս, «Հարցադրումների հմտության զարգացում», , Տեխասի համալսարան, Օսթին; 7 էջ։
https://www1.udel.edu/chem/white/U460/Devel-question-skills-UTx.pdf
«Asking Effective Questions»-:
http://www.edu.gov.on.ca/eng/literacynumeracy/inspire/research/CBSAskingEffecctiveQuestions.pdf
«Using Questioning To Stimulate Mathematical Thinking» -https:/alearningplace.com.au/wp-content/uploads/2014/01/attachments/pdf/Using%20Questioning%20to%20Stimulate%20Mathematical%20Thinking.pdf, 2016․
«Promoting Mathematical Thinking And Discussion. With Effective Questioning Strategies» https://www.wmcarey.edu/assets/PriorFiles/documents/education/mat%20Questioning%20(good%20summary)%20(1).pdf
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.