ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Հիմնաբառեր-:
Գեղագիտական արժեքներ, հոգեբանա-մանկավարժական առանձնահատկություններ, հոսքային ուսուցում, մաթեմատիկայի ուսուցման գործընթաց, արժեկողմնորոշիչ ուսուցում, հոգեկան երևույթներՎերացական
Աշխատանքում լուսաբանվում է ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղագիտական արժեքների ձևավորման խնդրի հոգեբանա-մանկավարժական առանձնահատկություններն, որն առաջին հերթին պայմանավորված է հոսքային ուսուցման առկայությամբ։ Հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերում մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղագիտական արժեքների ձևավորման խնդրի մանկավարժական առանձնհատկությունները քննարկել ենք այս հոսքերում մաթեմատիկայի դասավանդման մոտեցումների, ուսուցման մեթոդների ընտրության տեսանկյունից։ Օրինակ՝ կարևորել ենք հատկապես հումանիտար հոսքերում մաթեմատիկայի արժեկողմնորոշիչ ուսուցման դերը։
Հաշվի առնելով այն, որ գեղագիտական արժեքների ձևավորման խնդիրը սերտորեն կապված է սովորողների հոգեկան երևույթների հետ, այստեղ դիտարկել ենք վերջիններիս դրսևորման առանձնահատկությունները հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերում՝ մաթեմատիկայի ուսուցման գործընթացում։ Մասնավորապես կանգ ենք առել վախի, զզվանքի, զարմանքի, բավարարության, ուրախության հույզերի դրսևորումների, ինչպես նաև գիտական գեղեցիկի հատկանիշների հետ դրանց փոխհարաբերությունների վրա։ Անդրադարձել ենք նաև մաթեմատիկայի ուսուցման գործընթացում, ուշադրության, հիշողության, երևակայության, մտածողության դրսևորման և գիտական գեղեցիկի հատկանիշների հետ դրանց ունեցած կապի առանձնահատկություններին։
Հղումներ
Միքայելյան Հ․ Ս․ (2015)․ Գեղեցիկը, մաթեմատիկան և կրթությունը, Մաս II, Գեղեցիկը և մաթեմատիկայի կրթական ներուժը/Հ․ Ս․ Միքայելյան, Եր․, Էդիթ Պրինտ, 2015թ․, 440 էջ։
Միքայելյան Հ․ Ս․ (2018)․ Մաթեմատիկական կրթության արժեբանական հիմունքները, Մաս 1, Արժեքներ և արժեքային հարաբերություններ/Հ․ Ս․ Միքայելյան, Եր․, Էդիթ Պրինտ, 2018թ․, 280 էջ։
Микаелян, Г.С. (2019). Эстетические основы математического образования, Mонография, Ереван-Черкассы, 2019, 220 С.
Липпс Т. (2006)․ Эстетика.-М., Территория будущего, 2006 г., URL:https://www.e-reading.club/bookreader.php/1022035/Lipps-Estetika.html
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.