ԿՐԹԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Հիմնաբառեր-:
մաթեմատիկայի դասավանդման գործընթաց, անհատական շահ, հանրային շահ, ազգային շահ, պետական շահՎերացական
Աշխատանքում դիտարկվում են մաթեմատիկայի դասավանդման գործընթացում կրթության հիմնական շահառուների՝ սովորողի, հասարակության, ազգի և պետության շահերի հնարավոր հակասությունները և դրանց հաղթահարման ուղիները: Վեր են հանվում նշված շահառուներից յուրաքանչյուրի համար մաթեմատիկայի դասավանդման գործընթացի նպատակները։ Դրանցում, որպես կրթական կարևոր նպատակներ, առանձնացվում են՝ հաջողությունը - սովորողի, համերաշխությունը - հասարակության, միասնությունը - ազգի, հզորությունը - պետության համար։ Ցույց է տրվում, որ նշված շահառուներին ուղղված մաթեմատիկական կրթության այս նպատակների միջև առկա են որոշակի հակասություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ինչպես այդ նպատակների իրականացման, այնպես էլ կրթական արդյունքների արդյունավետության վրա: Բացահայտվում են առկա հակասությունների հաղթահարման գործոնները, որոնց մեջ առանձնացվում են ա․ գիտելիքի և արժեքի համադրումը, երբ «գիտելիքահեն» ուսուցումը զուգորդվում է «արժեքահեն» ուսուցման հետ, բ․ մաթեմատիկայի արժեկողմնորոշիչ ուսուցումը, երբ ուսուցման գործընթացում ուսուցիչը անդրադարձ է կատարում մաթեմատիկական նյութի մեջ և նրա կիրառական միջավայրում հանդես եկող արժեքներին, որտեղ իմացությունը նույնպես դիտվում է որպես արժեք, գ․ մաթեմատիկական կրթության հումանիզացիան, հումանիստական ոգով մաթեմատիկայի դասավանդումը, դ․ մաթեմատիկական կրթության ինֆորմատիզացիան, ՏՀՏ միջոցների լայն ներգրավումը մաթեմատիկայի վերացական նյութի ուսուցման գործընթացում։
Հղումներ
Միքայելյան, Հ.Ս. (2003). Հանրահաշվի ուսուցման արդի հիմնահարցերը։ Էդիթ Պրինտ, Երևան, 2003 թ․, 186 էջ։
Միքայելյան, Հ.Ս. (2006). Հանրահաշիվ 7, Հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, Էդիթ պրինտ, 2006, 304 էջ։
Միքայելյան, Հ.Ս. (2007). Հանրահաշիվ 8, Հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, Էդիթ պրինտ, 2007, 304 էջ։
Միքայելյան, Հ.Ս. (2008). Հանրահաշիվ 9, Հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, Էդիթ պրինտ, 2008, 304 էջ։
Միքայելյան, Հ.Ս. (2011). Բարոյական արժեքները և մաթեմատիկայի կրթական ներուժը։ Էդիթ Պրինտ, Երևան, 2011 թ․, 184 էջ։
Միքայելյան, Հ.Ս. (2015). Գեղեցիկը, մաթեմատիկան և կրթությունը, մաս 2, Գեղեցիկը և մաթեմատիկայի կրթական ներուժը, Էդիթ Պրինտ, Երևան, 2015 թ., 440 էջ։
Միքայելյան, Հ.Ս. (2017a). Արժեքը մաթեմատիկայում և մաթեմատիկայի արժեքը, Մաթեմատիկան դպրոցում, N1, 2017, էջ 3-12:
Միքայելյան, Հ.Ս. (2017b). Մաթեմատիկական կրթության արժեքը, Մաթեմատիկան դպրոցում, N 2, 2017, էջ 3-17:
Միքայելյան, Հ.Ս. (2018). Մաթեմատիկական կրթության արժեբանական հիմունքները. մաս 1, Էդիթ Պրինտ, Երևան, 2018, 280 էջ։
Միքայելյան, Հ.Ս. (2019). Մաթեմատիկական կրթության լեզուն և խոսքը, Էդիթ Պրինտ, Երևան, 2019թ., 224 էջ։
Մկրտչյան, Ա․Տ․ (2016). Տրամաբանության տարրերի ուսուցման մեթոդիկայի հարցեր, ՀԱՊՀ, Եր., Ճարտարագետ, 2016, 104 էջ։
Мартиросян, Л.П. (2010). Теоретико-методологические основы информатизации математического образования: Дисс. доктор пед. Наук, М, 2010.
Микаелян, Г.С. (2018). О ценностно-ориентированном обучении математике, вісник черкаського університету серія педагогічні науки, № 8, 2018 г., Черкассы, Украина, 5стр.
Микаелян, Г.С. (2019). Эстетические основы математического образования, Mонография, Ереван-Черкассы, 2019, 224 С.
Микаелян, Г.С. (2021). О проблеме гуманизации математического образования. Вісник Черкаського університету, серія педагогічні науки, Выпуск № 1, 2021. Черкассы, Украина. ISSN 2076-586X (Print) 2524-2660 (Online) DOI 10.31651/2524-2660-2021C.190-193.
Микаелян, Г.С., Енокян А.В., Маргарян Н.Б․ (2018). О формировании национальных базовых ценностей в процессе преподавании алгебре, Сборник статьей Всероссийской научно-практической конференции с международным участием ,,Исследования гуманитарного потенциала математики в формировании базовых национальных ценностей детей и молодежи'', 7 стр. 2018, г. Перм, РФ.
Ernest, P. (2018). The Ethics of Mathematics: Is Mathematics Harmful? In P. Ernest (Ed.). The Philosophy of Mathematics Education Today, 2018, (pp. 187-216), Switzerland: Springer.
Mikaelian, H.S. (2020). On the Problem of Values Formation in the Context of Informatization of Mathematical Education1, CEUR Workshop Proceedings, ISSN:1613-0073, Издательство:CEUR Workshop Proceedings, Том: 2770, 118-126.
Mikaelian, H., & Yenokyan, A. (2021). The problem of formation of moral values in the process of teaching mathematics In D. Kollosche (Ed.), Exploring new ways to connect: Proceedings of the Eleventh International Mathematics Education and Society Conference (Vol. 2, pp. 662–670).
Tredition. https://doi.org/10.5281/zenodo.5415473.
White, A.M. (1974). Humanistic Mathematics: An Experiment. Education, 95(2), 1974, pp. 128-133.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.