Փորձաքննություն

Ներկայացված յուրաքանչյուր ձեռագիր անցնում է վերանայման խիստ գործընթացով: Ամսագրին ուղարկված հոդվածները ուսումնասիրվում են գլխավոր խմբագրի կամ խմբագրական խորհրդի որևէ անդամի կողմից և երաշխավորվում գրախոսման։ Այնուհետև հոդվածը ուղարկվում է գրախոսման տվյալ բնագավառի գիտական աստիճան ունեցող մասնագետի։

Ամսագրի գրախոսման բանկի անդամները պետք է գնահատեն ձեռագրերը՝ հաշվի առնելով․

  • ամսագրի հրապարակման էթիկական քաղաքականությունը
  • հակագրագողության քաղաքականությունը
  • բաց մուտքի քաղաքականությունը

Գրախոսություն անցած ձեռագրերն ենթակա են հրապարակման: Այս կապակցությամբ հեղինակներն ստանում են պաշտոնական նամակ: 

  1. Հրատարակության ներկայացված բոլոր ձեռագրերը վերանայվում և հաստատվում են խմբագրական խորհրդի կողմից
  2. Ձեռագիրը ենթակա է նախնական վերանայման և ստուգման՝ ամսագրի առարկայական բովանդակությանը և պաշտոնական պահանջներին համապատասխանության տեսանկյունից
  3. Եթե հոդվածը չի համապատասխանում պարբերականի թեմատիկային, ապա այն հանվում է խմբագրման նյութերի ցանկից, որի մասին ծանուցվում է հեղինակին
  4. Գրախոսը նշանակվում է խմբագրության կազմից (ներքին գրախոսություն) կամ գրախոսվում է անկախ փորձագետի կողմից (գրախոսական)
  5. Գրախոսի կողմից փորձաքննման գործընթացն անանուն է ինչպես գրախոսի, այնպես էլ հեղինակի համար
  6. Փորձագետների վերանայումից հետո ձեռագիրը կարող է լինել
  • Մերժված
  • Վերադարձվել հեղինակին վերանայման համար
  • Ընդունվել հրապարակման համար
  1. Վերանայումը ներառում է
  • Գնահատել հոդվածի բովանդակությունը և որոշել՝ արդյոք այն հարմար է հրապարակման համար
  • Մեթոդաբանության և գործիքների սխալների թվարկում (եթե այդպիսիք կան)
  • Տեքստը բարելավելու առաջարկներ
  1. Գրախոսի անբարենպաստ վճռի դեպքում ձեռագիրը քննարկվում է խմբագրական խորհրդի նիստում, որը որոշում է կայացնում հոդվածը մերժելու կամ անկախ փորձագետի կողմից հետագա վերանայման անհրաժեշտության մասին
  2. Ձեռագրի հրապարակման և հոդվածի ամբողջ բովանդակության հաստատման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է խմբագրական խորհրդի նիստում
  3. Հոդվածների քննարկումն ու հաստատումը տևում է 1-ից մինչև 1,5 ամիս, որից հետո դրանք հրապարակվում են ըստ հերթականության
  4. Խմբագրական խորհրդն ունի հոդվածի արտահերթ հրապարակման վերաբերյալ որոշում կայացնելը իրավունք
  5. Ձեռագրի հրատարակման պատրաստումը ենթադրում է խմբագրության կողմից տեքստի վերանայում` պարբերականի համար ընդունված խմբագրական չափորոշիչներին համապատասխան
  6. Տեխնիկական փոփոխությունները հեղինակի հետ չեն համաձայնեցվում 
  7. Ձեռագիրը հեղինակին չի վերադարձվում