Բաց հասանելիության
Բաց հասանելիությունը գրախոսվող գիտական ամսագրերի հոդվածներին անսահմանափակ ինտերնետ հասանելիությունն ապահովող պրակտիկա է։ Բաց հասանելիությունը առավելագույնի է հասցնում հրապարակումներ կարդալու և հեղինակների՝ իրենց ընտրած ոլորտում և դրանից դուրս կատարած ներդրումները ճանաչելու կարողությունները:
«Մաթեմատիկան դպրոցում» գրախոսվող բաց հասանելիության ամսագիր է: Հոդվածների գրախոսությունն իրականացվում է ամսագրի խմբագրական խորհրդի պատասխանատվությամբ:
Բոլոր հրապարակված հոդվածները անվճար և մշտապես հասանելի կլինեն բոլորի համար՝ կարդալու, ներբեռնելու, պատճենելու և տարածելու համար:
Արխիվի քաղաքականություն
Հեղինակները կարող են արխիվացնել նախնական և հետտպագրությունները կամ հրատարակչի/PDF տարբերակը։ Ամսագիրը հեղինակներին թույլ է տալիս պահպանել հրատարակչական իրավունքներն առանց սահմանափակման:
«Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի Հիմնական խնդիրները։ Ամսագրի բոլոր էլեկտրոնային համարները ուղարկվում են ՀՀ ԲՈԿ, Հայաստանի ազգային գրապալատ և Ազգային գրադարաններ: