ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԼԱԳԵՆՖՈՒՐՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

##article.authors##

  • Անահիտ Ենոքյան ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

Կլագենֆուրտի համալսարան, մաթեմատիկայի ուսուցիչ, մաթեմատիկայի դիդակտիկայի ինստիտուտ, բակալավրիատի կրթական ծրագիր, մագիստրատուրայի կրթական ծրագիր

Վերացական

Աշխատանքը նվիրված է Ավստրիայի Կլագենֆուրտի համալսարանում մաթեմատիկայի ուսուցիչների պատրաստման համակարգին: Սկզբում ներկայացված է տեղեկություն Կլագենֆուրտի, Կլագենֆուրտի համալսարանի, նրա առաքելության և կառուցվածքի վերաբերյալ։ Համալսարանի առաքելությունը սահմանվում է երեք հիմնական ուղղություններով՝ հետազոտություն, ուսուցում և հասարակություն։ Այնուհետև աշխատանքում ներկայացվում է Մաթեմատիկայի դիդակտիկայի ինստիտուտը (որտեղ գտնվել ենք հետազոտության ընթացքում), հետազոտության հիմնական ուղղությունները և առաքելությունը։ Ինստիտուտը, որպես ավստրիական կրթական կարողությունների կենտրոնի (մաթեմատիկայի գծով) անդամ ընգրկված է ազգային կրթական քաղաքականության նախագծման, հետազոտության, մշակման, գնահատման և խորհրդատվության աշխատանքներում։ Ինստիտուտը Մաթեմատիկայի ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է մաթեմատիկայի ուսուցիչների բակալավրիական և մագիստրոսական ծրագրերը։ Սույն աշխատանքում մանրամասն քննարկվում են նաև այդ ծրագրերը։ Նախ ներկայացվում է մաթեմատիկական կրթության բակալավրիատի ծրագիրը, կազմակերպման ձևը, հիմնական մասնագիտական մոդուլները և առարկայական ցանկը ըստ կրեդիտների։ Առարկայացանկից պարզ է դառնում, որ հատուկ ուշադրության են արժանանում դպրոցական մաթեմատիկայի և նրա դիդակտիկային առնչվող առարկաները։ Աշխատանքի վերջում անդրադարձ է կատարվում մաթեմատիկական կրթության մագիստրատուրայի ծրագրին, ներկայացվում է կազմակերպման ձևն ու մասնագիտական մոդուլները ըստ կրեդիտների: Կարծում ենք ներկայացված աշխատանքը օգտակար կլինի մաթեմատիկայի ուսուցիչների պատրաստմամբ զբաղվող ուսումնական հաստատություններին, կազմակերպիչներին, ինչպես նաև ուսումը արտերկրում շարունակելու ցանկություն ունեցող ուսանողներին:

Հղումներ

https://en.wikipedia.org/wiki/Klagenfurt

https://www.aau.at/en/university/profile/mission-statement/

Bachelor Programme for Teacher Education for Secondary Schools (General Education), Curriculum 2019, AAU, Klagenfurt

Master Programme for Teacher Education for Secondary Schools (General Education), Curriculum 2019, AAU, Klagenfurt

##submission.downloads##

Հրապարակված

2022-11-03