ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊԱՐԱՄԵՏՐԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Վերացական
Աշխատանքը նվիրված է մաթեմատիկայի և ինֆորմատիկայի միջառարկայական կապերին։ Որպես պարամետրական հավասարումների ուսուցման արդյունավետության բարձրացման գործոն, դիտարկվում են բլոկ-սխեմաները։ Ցույց է տրվում, որ ավելի բարձր արդյունավետության կարելի է հասնել, եթե պարամետրական հավասարումների լուծումը իրականացվի բլոկ-սխեմաների օգնությամբ։ Նկարագրվում է պարամետրական հավասարումների լուծման բլոկ-սխեմաների արդյունավետ օգտագործման ընթացքը։ Կարևորվում են սովորողների ալգորիթմական մտածողության զարգացման և հանրահաշվական լեզվին տիրապետելու հիմնահարցերը։ Կարևորվում է նաև սովորողների մասնակցությունը պարամետրական հավասարումների լուծման ընդհանուր ալգորիթմի ստեղծմանը, ինչպես նաև նրա բլոկ-սխեմայի կառուցմանը։
Ցույց է տրվում, որ նման մոտեցումը սովորողների մոտ ձևավորում է հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու, պատճառահետևանքային կապերը վերլուծելու և որոշումներ կայացնելու կարողություն։ Նրանց մոտ զարգանում են թիմային աշխատանքի հմտություններ, կանոնակարգված մտածողություն, իրենց և ուրիշների կարծիքներն ու փաստարկները գնահատելու ունակություններ։ Մոտեցումը ուղղակիորեն նպաստում է՝ օրինաչափություններ, պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում, համակարգեր և մոդելներ, կառուցվածք և գործառույթ խաչվող հասկացությունների ըմբռմանը և ամրապնդմանը՝ խթանելով սովորողի կողմից թվայնացման պրոցեսի հենքային ընկալումը։
Աշխատանքը կարող է օգտակար լինել՝ սովորողների համար սովորաբար դժվարամարս համարվող պարամետրական վարժությունների ուսուցումը հետաքրքիր և արդյունավետ դարձնելու նպատակով։
Հղումներ
Գ.Գ. Գևորգյան, Ա.Ա. Սահակյան Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր. (բնագիտամաթեմատիկական հոսք) 12-րդ դասարան: Երևան Տիգրան Մեծ 2011: https://online.fliphtml5.com/fumf/mlzv/#p=71
Ս.Ս. Ավետիսյան, Ս.Վ. Դանելիան Ինֆորմատիկա 9-րդ դասարան Երևան Տիգրան Մեծ 2014: https://online.fliphtml5.com/fumf/yxin/#p=1
Հ․Ս․ Միքաելյան Հանրահաշիվ 9-րդ դասարան։ Երևան Էդիթ Պրինտ 2008։
Գոգյան Սմբատ, Դիլանյան Վաչագան Գ 720 Հանրահաշիվ։7-րդ դասարանի դասագիրք / Ս. Գոգյան,Վ.Դիլանյան.-Եր.: «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023.-
https://lib.armedu.am/files/resource/files/2023-09-05/0b4780e398ad685dcfb59b697071e70b.pdf
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 GYULNARA ADAMYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.