ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՄԵԹՈԴԸ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • ԼԵՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ

Հիմնաբառեր-:

Կոորդինատային մեթոդ, երկրաչափական խնդիրներ, կոորդինատային համակարգ, հաշվեկարգ, բազմություն, թեորեմ

Վերացական

Հոդվածում վեր են հանված կոորդինատային մեթոդով երկրաչափական խնդիրների լուծման հնարավորությունները։ Երկրաչափության մեջ կոորդինատային մեթոդի էությունն այն է, որ անմիջականորեն կետերի կոորդինատներով երեկրաչափական օբյեկտները տրվում են անալիտիկորեն՝ թվերի, հավասարումների, անհավասարումների կամ դրանց համակարգերի օգնությամբ, և դրանով իսկ օգտագործում են անալիտիկ մեթոդներ, թեորեմներ ապացուցելիս կամ երկրաչափական խնդիրներ լուծելիս ։ Դա էականորեն պարզեցնում է  դատողությունները և հաճախ թույլ է տալիս, օգտվելով որոշակի հաշվեկարգից (ալգորիթմից), ապացուցել թեորեմներ կամ լուծել խնդիրներ, կատարել այս կամ այն հաշվարկները այն դեպքում, երբ ավանդաբար օգտագործվող զուտ երկրաչափական (համադրական) մեթոդը շատ դեպքերում պահանջում է արհեստական հնարքների կիրառում։ Համընդհանուր ուսումնական գործողությունների տիրապետման պահանջը ներկայումս ներառված է նաև գործող կրթական չափորոշիչներում և օգտագործվող առարկայական ծրագրերում։

Երկրաչափական խնդիրներում կոորդինատային մեթոդի կիրառումը լայն հարավորություններ է բացում լուծելու դպրոցական երկրաչափության ավանդական դասընթացում գրեթե չդիտարկվող, սակայն իրենց օգտակարությամբ բավականին արժեքավոր խնդիրներ, որոնք մեծ հաջողությամբ կարելի է քնննարկել մաթեմատիկայի խորացված ուսուցման հոսքերում կամ նախասիրական պարապմունքներում։ Այս առումով, ներկայացված են կոնկրետ թեորեմներ և մի շարք ուսանելի խնդիրների օրինակներ, որոնք հիմնավորում են կոորդինատային մեթոդի կարևորությունը և կիրառման անհրաժեշտությունը  հանրակրթական դպրոցում։

Հղումներ

Հակոբյան Ս․ Է․։ Երկրաչափություն։ Դասագիրք հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի 11-րդ դասարանի համար։ Եր․։ Տիգրան Մեծ, 2010․- 136 էջ։

Աթանեսյան Լ․ Ս․, Բուտոզով Վ․ Ֆ․ և այլք։ Երկրաչափություն-11։ Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկականհոսքի 11-րդ դասարանի դասագիրք։ Եր․։ «Զանգակ», 2014․- 136 էջ։

Погорелов А. В. Геометрия: Учеб. для 7-11 кл. общеобразоват. учереждений. - 5-е изд. - М: Просвещение, 1995. - 383 с.

Смогоржевский А. С. Метод КООРДИНАТ. Гос. издательство технико-теоретической литературы. Москва, 1952. - 40 с.

Шарыгин И. Ф. Геометрия. 7-9 кл.: Учеб. общеобразовательных. Дрофа, 2012․-462 с.

##submission.downloads##

Հրապարակված

2025-07-21