Մեր մասին
Ուրախ ենք ողջունել բոլոր ընթերցողներին, մասնակիցներին և մասնագիտական հանրության անդամներին:
Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հայտնում «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի լույս ընծայման կապակցությամբ, որն այժմ հրատակվում է 3 լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն)։ Այն կոչված է ավելի հասկանալի և հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտներում գիտական ձեռքբերումները և այդպիսով նպաստել մասնագիտական շրջանակների և շահագրգիռ խմբերի արդյունավետ աշխատանքին և հետագա ինտեգրմանը:
«Մաթեմատիկան դպրոցում» պարբերականի հրատարակիչը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է։
Նպատակներ և ծավալ
Ամսագիրը կոչված է նպաստելու կրթական համակարգի բարելավման և առաջընթացի ուղղությամբ ձեռք բերված և ներդրված ժամանակակից գիտատեսական և գիտամեթոդական գիտելիքների և փորձի տարածմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
«Մաթեմատիկան դպրոցում » ամսագիրը լույս է տեսնում տարեկան չորս անգամ։
Ամսագրում կներկայացվեն առաջատար հետազոտողների և հետազոտական կենտրոնների ստացած արդյունքներ։
Խմբագրությունը երախտապարտ կլինի ձեր առաջարկությունների և դիտողությունների համար, որոնք կնպաստեն ամսագրի նպատակների իրագործմանը։